Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Զադերժկի» պատճառը

«Զադերժկի» պատճառը
07.09.2023 | 13:14

Երկու օր առաջ Սնուփ Դոգն իր բազմամիլիոնանոց էջով սեր ու ողջույններ ուղարկեց Հայաստանի ու Արցախի ժողովրդին, բայց դրանից հետո զարմանալիորեն ոչ Արցախի ճանապարհը բացվեց, ոչ ֆուռերը մտան, ոչ էլ Արցախի ժողովուրդը կշտացավ էդ սիրուց։

Երևի աշխարհը շունչը պահած սպասում ա Սնուփի համերգի ժամանակ արցախցի Լյոկայի ելույթին, որ զարթնի, ուշքի գա։ Հա, հա, հաստատ էդ ա զադերժկի պատճառը։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 2697

Մեկնաբանություններ